ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այսօր Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան օրն է

Այսօր Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան օրն է
07.09.2013 | 15:04

«Այսօրվա երեխաները մեզնից ավելի իրապաշտ են, ավելի ճիշտ՝ առարկայապաշտ: Իսկ իսկական երեխաները գուցե մենք ենք, և դա լավ է, չէ՞ որ բոլորս, մինչև հիմա, հրաշքի սպասումներ ունենք»

Ալ. Թոփչյան («Իրտես de facto», 23.12.2011)

Այսօր հայ գրաքննադատ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ ԱլեքսանդրԹոփչյանի ծննդյան օրն է:

Ալ. Թոփչյանը հայտնի է նախևառաջ որպես գրաքննադատ: 60-80թթ ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում բերեցին: Նրա ուշադրության կենտրոնում են եղել մշտապես գրական նոր անունները, նոր միտումները և պրպտումները: Արժե հատկապես հիշատակել արդի հայ բանաստեղծության նվիրված նրա գրքերն ու տասնյակ հոդվածները, որոնք չափազանց մեծ նշանակություն ունեցան 60-ական թվականներին ասպարեզ իջած բանաստեղծական նոր սերնդի կայացման համար (Սլավիկ Չիլոյան, Հենրիկ Էդոյան, Դավիթ Հովհաննես, Արտեմ Հարությունյան, Արևշատ Ավագյան, Էդվարդ Միլիտոնյան, Սամվել Կոսյան,Հովհաննես Գրիգորյան, Արմեն Մարտիրոսյան և այլն): : Հրատարակել է մոտ 70 թարգմանական գրքեր, ժողովածուներ ու անթոլոգիաներ, ներկայացնելով ֆրանսիական, և Բելգիայի ու Շվեյցարիայի ֆրանսագիր գրականության դասական և արդի հեղինակներին:

80-ականներից Ալ. Թոփչյանը հանդես է գալիս որպես դրամատուրգ և արձակագիր: Նրա պիեսները խաղացվել են Հայաստանում, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: «Եվ անգամ մահից հետո» վեպը, որը լույս տեսավ 2005-ին, արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին: Բարձր գնահատվեց նաև Ալ. Թոփչյանի մյուս վեպը՝ «Բանկ օտոմանը», որը համարվեց նոր խոսք հայ պատմավիպասանության մեջ և թարգմանվեց ֆրանսերեն,ռուսերեն և ռումիներեն:

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` Արվեստների և գրականության սպայի շքանշանին (2010 թ. Ֆրանսիա), Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության Ոսկե մեդալին:

Դիտվել է՝ 4567

Մեկնաբանություններ